Կրթության եւ գիտության հանձնախմբի ներկայացուցիչն Ախալքալաքի N1 մանկապարտեզում

Կրթության եւ գիտության հանձնախմբի ներկայացուցիչն Ախալքալաքի N1 մանկապարտեզում

Այսօր՝ հուլիսի 5ին, Ախալքալաքի N1  մանկապարտեզում տեղի ունեցավ հանդիպում Կրթության և գիտության հանձնախմբի անդամ Բաիա Կվիցիանիի,   Ախալքալաքի տեղական ինքնավարման մարմնի ներկայացուցիչների, Ախալքալաքի մունիցիպալիտետի նախակրթարնների և Նինոծմինդայի մանկապարտեզների աշխատակիցների միջև։
Հանդիպման Ժամանակ քննարկվեց մանկապարտեզներում վրացերեն դասընթացների, խմբակների և ընդհանուր նախակրթարանների աշխատանքների մասին։  Մանկապրտեզների աշխատակիցները ներկայացրին, թե ինչ փոփոխություններ կցանկնային ունենալ ընդհանուր  գործունեությունում։
Նախակրթարաների մենեջերները ներկայացրին իրենց կառույցներում առկա խնդիրները, պահանջները նաև խոսեցին վերջին ժամանակներում  կազմակերպված թրեյնինգների և հանդիպումների մասին։
«Մենք այստեղ ունեցան շատ կառուցողական հանդիպում մանկապարտեզների , աշխատակիցների և իհարկե տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ։ Մենք անցկացնում ենք հարցում,  ինչը վերաբերում է էթնիկ փոքրամասնությունների որակյալ կրթության հասանելիությանը։ Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո էլ ավելի լավ կաշխատենք այստեղի  մանկապարտեզների հետ։ Նմանօրինակ հանդիպումներ ունենք նաև Ախալքալաքի այլ կրթական»,֊ մեզ հետ զրույցում նշեց Բաիա Կվիցիանին։
Նշենք՝ որ Կրթության և գիտության հանձնախմբի անդամ Բաիա Կվիցիանին հանդիպումներ  ունենցավ նաև Ախալքալաքի Զուրաբ Ժվանյաի անվան պետական ադմինիստրատիվ դպրոցում, Սմացխե ֊ Ջավախքի պետական համալսանում և այլ կրթական հաստատություններում։