ՄԻՊ-ը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետը մտքեր են փոխանակել Հայաստանի դատական բարեփոխումների վերաբերյալ

ՄԻՊ-ը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետը մտքեր են փոխանակել Հայաստանի դատական բարեփոխումների վերաբերյալ


Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն  ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։

 

Հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ, այդ թվում նաև՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ և դրանից բխող ԳԾ-ի շրջանակներում նախատեսված փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը և կենսագործմանը վերաբերող հարցերի շուրջ։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրմանն ուղղված ձևաչափերին առնչվող հարցերում։