ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հայանպաստ օրենսդրական փոփոխությունների օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հայանպաստ օրենսդրական փոփոխությունների օգտին



ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները:

Դրանք ներառում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջը, հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչը, ինչպես նաև կոչ՝ ներկայացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերի վրա Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական աջակցության ազդեցության մասին զեկույցը և Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների ու դրանց արդիականացման փաթեթների վաճառքի սահմանափակումը: Այդ մասին հայտնել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: