Գումբուրդոյի թիմը կմասնակցի Վրաստանի մարզային լիգային

Այսօր՝ հուլիսի 12-ին Ախալքալաքի մարզադաշտում Սամցխե-Ջավախքի Մարզային լիգային մասնակցելու համար պայքարեցին Գումբուրդոյի եւ Իխտիլայի թեմերի ֆուտբոլային թիմերը։ Խաղն ավատվեց 2։3 հաշվով՝ ի օգուտ Գումբուրդոյի թիմի։
Ախալքալաքի քաղաքապետարանը հաղթող թիմին նվիրեց մարզական վերնաշապիկներ և գնդակ։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը կարևորում է նման սպորտային միջոցառումները մեր շրջանում. նշելով, որ սա լավ հնարավորություն է երիտասարդության համար։
Նշենք որ Հուլիսի 11-ին մեկնարկեց Սամցխե-Ջավախքի մարզային լիգայի նախընտրական փուլը։ ԱխալքալաքիՄարզադաշտում մարզական հանդիպում անցկացրին Ախալքալաքի մունիցիպալիտետի 5 թեմերի՝ Կարտիկամի, Գումբուրդոյի, Իխտիլայի, Սուլդայի և Բեժանոյի թիմերը։