Գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով» դադարեցվում է

Գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով» դադարեցվում է



Ռուսաստանը մինչև հուլիսի 21-ը դադարեցնում է մատակարարումները «Հյուսիսային հոսքով»՝ հայտնում է BBC-ն:
Գազատարը Ռուսաստանից Եվրոպա վառելիքի արտահանման հիմնական ուղին է։ Հուլիսի 11-21-ը մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված տարեկան տեխնիկական սպասարկմամբ։
Գերմանիայում, սակայն, վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդմիշտ կփակի դեպի Եվրոպա գազի փականը։ Այդ մասին գրում է Bild-ը։
Հոդվածի հեղինակները նշում են, որ գազատարի վերանորոգման աշխատանքները կտևեն ընդամենը 10 օր, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում շատ արագ է փոխվում՝ նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում Մոսկվայի և Բեռլինի հետագա հարաբերությունները կանխատեսելու համար։
«Վաղը Պուտինը կփակի գազի փականը: Բայց արդյոք նորից կբացի՞»,- մտահոգություն է հայտնել պարբերականը:

Եվրոպան՝ որպես մի ամբողջություն, պատրաստվում է հայտարարել արտակարգ միջոցառումների մասին՝ այժմ համատեղ, և ոչ առանձին երկրների մակարդակով։ Ծրագիրը կհրապարակվի այս շաբաթ: