Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներն անթույլատրելի են համարել Արևմուտքի միակողմանի պատժամիջոցները

Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներն անթույլատրելի են համարել Արևմուտքի միակողմանի պատժամիջոցները



Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Յին Բալիում Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկել են Ուկրաինայում իրավիճակը՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Կողմերն անդրադարձել են Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրներին, Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապազգայնականացմանը: Գնահատել են Կիևի շուրջ զարգացումների համատեքստում արևմտյան երկրների գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Սերգեյ Լավրովը և Վան Յին նաև անթույլատրելի են համարել Արևմուտքի միակողմանի պատժամիջոցները:

«Մոսկվան և Պեկինը կխորացնեն և կընդլայնեն գործընկերության շրջանակը»,- նշել է ռուս դիվանագետը։