Արևմտյան Բալկանների դանդաղ ինտեգրումը Եվրամիությանը Բրյուսելի խայտառակությունն է. Հունգարիայի ԱԳ նախարար

Արևմտյան Բալկանների դանդաղ ինտեգրումը Եվրամիությանը Բրյուսելի խայտառակությունն է. Հունգարիայի ԱԳ նախարար



Եվրոպական Միությանը Արևմտյան Բալկանների երկրների ինտեգրման դանդաղ գործընթացը Բրյուսելի խայտառակությունն է, իսկ Բոսնիա և Հերցեգովինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը սխալ է։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Հունգարիան աջակցում է Բոսնիա և Հերցեգովինայում կայունությանը, Եվրոպայի կայունությանն ու ԵՄ-ին Սարաևոյի ինտեգրմանը»,- հայտարարել է Սիյարտոն։

Նախարարն ընդգծել է՝ Հունգարիան մշտապես համարել է, որ Եվրոպական միության ընդլայնումը կարող է լուծել բոլոր պատմական տարաձայնությունները: