Վերջին զանգը հնչեց Դիլիսկայի N1 հանրային դպրոցում

Այսօր՝ հունիսի 15֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում անցկացվեց Վերջին զանգի միջոցառումը։ Վրաստանի դպրոցներում Վերջին զանգը հնչել է մեկ ամիս առաջ, Դիլիկայում ավելի ուշ միջոցառման անցկացումը պայմանավորված է համագյուղացի վաղամեռիկ Խաչատուր Գոգորյանի անմար հիշատակով։
Դիլսկայի N1 հանրային դպրոցին այսօր հրաժեշտ տվեց 20 շրջանավարտ, որոնցից 5֊ը գերազանցիկ են, իսկ երկուսը ոսկե մեդալակիր։
Շրջանավարտներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ռիմա Մկոյանը՝ մաղթելով բարի երթ եւ պայծառ ապագա։ Նա գերազանցիկներին հանձնեց վկայականներ եւ շնորհակալության խոսք ասաց նրանց ծնողներին։
Դասղեկը՝ տիկին Աննա Պապիկյանը հուզված էր սաների ելույթներով, միևնույն ժամանակ հպարտ, որ դեպի հասուն կյանք է ճանապարհում ինքնատիպ ու խելացի երիտասարդների։
Վերջին զանգի միջոցառման գեղարվեստական մասի հանձնառուն նորաստեղծ “Line Up” կազմակեությունն է, տնօրեն Ռադիկ Եզոյանը եւս շնորհավորոեց շրջանավարտներին եւ նշեց, որ սիրով են աշխատել նրանց հետ. սկսած տեքստային հատվածից, մինչև պարային բեմադրություններ։
Ոսկե մեդալակիր են Սյուզաննա Ղազարյանը եւ Նարինե Գրիգորյանը։ Գերազանց գնահատականներով դպրոցն ավարտեցին նաև Երանուհի Մոսոյանը, Արփինե Քոսյանը եւ Էմիլիա Գոգորյանը։