Ախալքալաքի թիվ 2 հանրային մանկապարտեզը համալրվեց տեխնոլոգիայով և խաղալիքներով

Ախալքալաքի թիվ 2 հանրային մանկապարտեզը համալրվեց տեխնոլոգիայով և խաղալիքներով





Այսօր՝ հունիսի 1֊ին, Ախալքալաքի թիվ 2 հանրային մանկապարտեզում օրը կրկնակի տոնական էր։ Մանկապարտեզում նշեցին մանուկների պաշտպանության միջազգային օրը, իսկ տոնի շարունակությունը պատրաստել էր Ախալքալաքի զարգացման խումբը։ «Նախադպրոցական կրթության նոր չափանիշների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագծի շրջանակներում Ախալքալաքի թիվ 2 հանրային մանկապարտեզը համալրվեց տեխնոլոգիայով և խաղալիքներով։
«Սա կբարելավի թիմային աշխատանքը, ինտելեկտը, ստեղծագործական և արվեստի գործը, զգայական ներգրավվածությունը (գծանկար, մոդելավորում, կտրում, գունավորում, քանդակագործություն և այլն): Դրամաշնորհների իրականացման գործընթացում ուսուցիչները սովորել են կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները դասավանդման պրակտիկայում։ Տեխնոլոգիաները արդյունավետորեն կօգտագործվեն էթնիկ փոքրամասնությունների երեխաներին վրացերեն լեզուն սովորեցնելու համար«,- նշեց Ախալքալաքի զարգացման խմբի նախագահ Սերգեյ Խաչատրյանը։
Նվերների հանձման արարողությանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչներ եւս։ Որպես շահառու է ընտրվել թիվ 2 մանկապարտեզը, քանի որ մունիցիպալիտետում ամենամեծն է՝  ունի 31 աշխատակից, 7 ուսուցիչ/դաստիարակ և 239 սան։
Ծրագիրը ֆինանսապես աջակցվում է EU-ENPARD-3-ի կողմից՝ UNDP-ի կողմից իրականացված «Գյուղի զարգացման բարելավումը Վրաստանում» (IRDG) ծրագրի շրջանակներում: