Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ. Մենք բացահայտորեն աջակցում ենք վրացիների ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Վրաստանին և այլ երկրներին խանգարեն դա անել

«Ես չեմ տեսնում որևէ ողջամիտ հիմք, ոչ մի ողջամիտ փաստարկ, թե ինչու պետք է խանգարել Վրաստանին և մյուս երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, – այս մասին ասել է Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։
Նա ասում է, որ համոզված է, որ տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի լավագույն քաղաքականությունը բաց դռների քաղաքականությունն է, և որ այն չպետք է փոխվի:
«Մենք բացահայտորեն աջակցում ենք վրացիների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին, ինչպես նաև, մյուս դաշնակիցների հետ միասին, լիովին աջակցում ենք, այսպես կոչված, Եվրամիության Արևելյան գործընկերության մյուս երկրներին անդամակցելու ձգտումները: Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց թողնել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Պատկերացրեք, որ այսօր մեզ հետ են երկրներ բոլոր մայրցամաքներից: Ունենք ներկայացուցիչներ Ավստրալիայից, Ճապոնիայից։ Մենք գործընկերներ ունենք Կոլումբիայից, Հարավային Կորեայից։ Ես չեմ տեսնում որևէ ողջամիտ հիմք, որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է խանգարել Վրաստանին և մյուս երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Սա հատուկ կուզենայի ընդգծել Ուկրաինայի համար։ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնիշխան իրավունք՝ ընտրելու իր արտաքին քաղաքականությունը և անվտանգության ճարտարապետությունը, որի մի մասն ինքը ցանկանում է լինել, այլ ոչ՝ որևէ այլ երկիր։«Լրիվ ինքնիշխանությունը ՄԱԿ-ի բոլոր ինքնիշխան անդամ երկրների հիմնարար ժողովրդավարական իրավունքն է»,- ասել է Ստևո Պենդարովսկին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։