Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Մադրիդում ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթրիքին





Մադրիդում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի անունից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պետությունների ղեկավարների պատվին ընթրիք է կայացել, որին մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի քան 40 երկրների ղեկավարների հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով, հավաքված հյուրերին դիմել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող առաջնորդները համատեղ լուսանկար են արել։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։