Ախալքալաքի մարզիկը բռնցքամարտի միջազգային մրցաշարի փոխչեմպիոն է

Ախալքալաքի մարզիկը բռնցքամարտի միջազգային մրցաշարի փոխչեմպիոն է





Գորիում ընթացող Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային առաջնությունում Ախալքալաքի մարզական համալիրի սան Էդգար Ստեփանյանը (63.5 կգ. քաշ. կարգ) զբաղեցրեց երկրորդ հորիզոնական։ Նրա մարզիչը Վենետիկ Ղազարյանն է։
Ախալքալաքի  մարզական համալիրից այս մրցաշարին մասնակցեցին նաև Սարգիս Իրիցյանը եւ Սերգեյ Պոլորչյանը։
Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը նշում է, որ մարզահամալիրց առաջնությանը մասնակցելու համար այս անգամ ընտրել էին երկրորդ համարներին։  Նման առաջնությունները մարզիկների համար նաև ինքնարտահայտվելու եւ հմտանալու հնարավորություն են տալիս։
Նշենք, որ Գորիում արդեն 12֊րդ անգամ անցկացվում է աշխարհի չեմպիոն Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի առաջնություն։