Ախալքալաքի երիտասարդ բնակչի դին հայտնաբերվել է Հեշտիայի անտառում կախված

Այսօր՝ հունիսի 10֊ին Հեշտիայի բնակիչները կախված են գտել 21 ամյա Թ. Մ.֊ի դին։ Նա Ախալքալաքի բնակիչ էր։
Հունիսի 9֊ի երեկոյան տղան տուն չի վերադարձել, մայրը դիմել է ոստիկանություն եւ միայն առավոտյան է հայտնաբերվել դին։
Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ աշխատակիցները։