Ջոնսոնը հայտարարել է, որ Կիևին չի կարելի պարտադրել ոչ շահավետ խաղաղության

Ջոնսոնը հայտարարել է, որ Կիևին չի կարելի պարտադրել ոչ շահավետ խաղաղության



Ուկրաինայի ղեկավարությանը չի կարելի պարտադրել երկրի համար ոչ շահավետ հաշտության համաձայնագիր կնքել՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավելել՝ խաղաղության «վատ համաձայնագրերը» երկար չեն պահպանվում:
«Վարչապետը նշել է, որ պետք է խուսափել այնպիսի ելքից, որ տպավորություն ստեղծվի, թե Պուտինի ոչնչով չարդարացված ագրեսիան արդյունք է տվել»,- հայտնել է Ջոնսոնի գրասենյակի ներկայացուցիչը։

Կառավարության նիստի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն էլ հայտնել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: