Վրաստանի կառավարությունը նախագահի դեմ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան

Վրաստանի կառավարությունը նախագահի դեմ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան



Վրաստանի կառավարությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզաբանել իշխանության ճյուղերի իրավունքներն ու լիազորությունները՝ տեղեկացրել են կառավարության աշխատակազմից:
Սահմանադրական դատարան դիմելու պատճառն այն է, որ նախագահը մերժել է կառավարության ներկայացմամբ մի շարք երկրներում դեսպանների նշանակումը:

Կառավարության կարծիքով՝ դեսպանների նշանակումը և հետկանչումը չեն մտնում Վրաստանի նախագահի սահմանադրական լիազորությունների մեջ: