ՃՏՊ Ախալքալաք֊Նինոծմինդա ճանապարհին (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 4֊ին, մոտավորապես ժամը 11։30֊ին, Ախալքալաքից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհին Ford մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ կողաշրջվել։
Մեքենայում միայն վարորդն է եղել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, թեթեւակի վնասվածքներ ունի
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները։