Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը վաճառել է 103,5 միլիոն դոլարով. գումարը կփոխանցվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը վաճառել է 103,5 միլիոն դոլարով. գումարը կփոխանցվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին


Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի մեդալն ԱՄՆ-ում վաճառվել է 103,5 միլիոն դոլարով. մեկնարկային գին է սահմանվել 550 000 դոլարը, որը բարձրացել է մինչև 16,6 միլիոն դոլարի, այնուհետև անհայտ գնորդը հեռախոսով առաջարկել է 103,5 միլիոն դոլար:

 

Աճուրդի մեկնարկից առաջ Մուրատովը հայտնել էր, որ ամբողջ գումարը փոխանցվելու է  ՅՈՒՆԻՍԵՖ-ին. միջազգային կազմակերպությունը պարտավորվել է մեդալի վաճառքից ստացված հասույթը փոխանցել այն պետություններին, որտեղ ապաստանել են ուկրաինացի փախստական երեխաները։

Մուրատովը մրցանակն ստացել էր 2021 թ. ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ՝ «կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար»։