Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է ընդդիմադիր հեռուստաալիքի գործադիր տնօրենի ձերբակալությանը

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է ընդդիմադիր հեռուստաալիքի գործադիր տնօրենի ձերբակալությանը





Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնակատար Քլեր Օբլսը մեկնաբանել է վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով դատարանի որոշումը։

«Ես հիասթափված եմ «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի ձերբակալությունից։ Մեծ Բրիտանիան պաշտպանում է ազատ լրատվամիջոցը, առանց որի քաղաքացիները չեն կարող օգտվել իրենց ժողովրդավարական իրավունքներից», — ասվում է նա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Նիկա Գվարամիան դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։