85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը 23.03.2022 . Միջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ Օլբրայթը 85 տարեկան էր:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որ գտնվում էին ինքնաթիռում` Եվրոպայի ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին:

Օլբրայթը եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության առաջին կին ղեկավարը. այս պաշտոնին նա եղել է 1997-2001 թթ.: