Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայում 19.03.2022 . Հայաստան

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայում		19.03.2022 . Հայաստան


 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահի հրամանագրով Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայի Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- նշված է հրամանագրի մեջ: