Ախալցխայում Հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ՆԳՆ խտրականության հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարի հետ

Ախալցխայում Հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ՆԳՆ խտրականության հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարի հետ

Այսօր Ռաբաթի բերդի տարածքում Հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ներքին գործերի նախարարության խտրականության հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվեց բազմազանության և իրավահավասարության կարևորության մասին, տեղական ինքնակառավարման և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակից կազմակերպությունները հնարավորություն ունեցան տվյալ թեմայի շուրջ իրենց մտահոգող թեմաներ բարձրացնել։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի կողմից բարձրաձայնած հարցը վերաբերվում էր համացանցում հաճախ տեղի ունեցող ազգային խտրականության դեպքերին։ Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի խոսքերով նման դեպքեր հայտնաբերելու դեպքում պետք է դիմենք իրենց, իսկ ՆԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով նման դեպքերում պետ է պարզել թե որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը ու որտեղ սկսվում ատելության ու խտրականության դրսեւորումը։