Այս ընտրություններում Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է: Այս անգամ Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու: Այսօր հայտնի դարձավ, որ Ախալցխայից Մարիամ Գուլիաշվիլին քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի Հայրենասերների դաշինքից: Քաղաքապետի թեկնածուներ առաջադրվել են իշխող կուսակցության, «Միացյալ Ազգային Շարժման», «Եվրոպական Վրաստանի», «Լելոյի», «Ազատ Վրաստանի» և «Վրաստան» կուսակցության կողմից: