Քարինտակցիք կրկին ապացուցեցին, որ հերոսներն են. Արծրուն Հովհաննիսյան

Քարինտակցիք կրկին ապացուցեցին, որ հերոսներն են. Արծրուն Հովհաննիսյան

Քարինտակցիք կրկին ապացուցեցին, որ հերոսներն են, Հայոց պատմության նոր Զեյթունցիներն են։ Մենք ձեր նմանների շնորհիվ Հաղթելուենք,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Քարին տակը գյուղ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանում՝ Շուշիի քերծերից ներքև՝ Քարինտակ գետի ձախ ափին, Շուշի քաղաքից 2,5 կմ հեռու։ Տվյալ շրջանում արդեն մի քանի օր է թշնամական բանակը փոքր դիվերսիոն խմբերով փորձում է ներթափանցման փորձեր անել, հիմնականում դրոշ պարզելու ու նկարվելու նպատակով, որպեսզի ադրբեջանական հասարակությանը մեջ լուծի հոգեբանական խնդիր։