Ախալցխայի ագրարային շուկան այժմ բաց է

Ախալցխայի ագրարային շուկան այժմ բաց է

Այսօր բացվեց Ախալցխայի ագրարային շուկան։ Ագրարային  շուկայի մուտքի մոտ քաղաքացիները ջերմաչափվում են։ Դրանից բացի պահպանված են հիգիենայի բոլոր կանոնները, որոնք սահմանվել են համաճարակաբանների կողմից։

Շուկայում տիրող իրավիճակին ծանոթացել են բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի և Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, քաղաքապետ Զազա Մելիքիձեն և սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները:

Ախալցխայի քաղաքապետարանի աշխատակիցները  շուկայում վերահսկում են ջերմային զննումների գործընթացը և կոչ են անում քաղաքացիներին պաշտպանել սոցիալական տարածությունը:

Առևտրի օբյեկտը բացելու մասին որոշումը կայացվել է ԳՆ սննդամթերքի ազգային գործակալության առաջարկության հիման վրա ՝ արտակարգ դրության ժամանակ կիրառված սահմանափակումների աստիճանական մեղմացման շրջանակներում: