Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 59-ով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 59-ով՝ հասնելով 1867-ի: Բուժվածների թիվը 866 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝971 ։ Մահացել է 30 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 19296:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: