ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ ծնունդով Ախալցխացի Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ ծնունդով Ախալցխացի Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում մարտի 4-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ ծնունդով Ախալցխայի Ծղալթբիլա գյուղից նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ազգային զարթոնքին և Նոր Հայքի կերտմանը: Բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներ:

ՋԱՀ-ն իր օժանդակությամբ մշտապես ջավախահայ արվեստագետների կողքին է՝ կարևորելով արվեստի դերը հասարակության կերտման հարցում:
Բացի գեղանկարչությունից, Վիկտոր Հովհաննիսյանը զբաղվում է գրաֆիկայով, կոլաժով, գրքի նկարազարդումով: Նա եղել է Հանրային հեռուստատեսության շատ տաղավարների ձևավորող:

Նկարիչն ասում է, որ իր բոլոր ստեղծագործություններում կարևոր դերակատարում ունեն իր արմատները.
«Ես ինչ էլ անեմ, իմ մեջ նստած է էրզրումցին, նրա բնավորությունը ու ամենակարևորը՝ բարբառը: Ջավախքը, Ախալցխան, Էրզրումը իմ հիմքն են, որի վրա կառուցվում է այսօրս»:

https://www.facebook.com/232669120258251/posts/1328772430647909/