Ախալցխայի քաղաքապետարանում դեռ շարունակվում են կորոնովիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումները

Ախալցխայի քաղաքապետարանում դեռ շարունակվում են կորոնովիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ:
Այսօր Ախալցխայի և Վալեի պետական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Հատուկ ախտահանման աշխատանքներ են իրականացվել N2, N3, Վալի N1, և Սխվլիսիի մանկապարտեզներում։
Նման աշխատանքներ են իրականացվել Ախալցխայի քաղաքապետարանում եւ սակրեբուլոյում և շրջանի վարչակազմի բոլոր շենքերում, Վալիի մշակույթի տանը, երաժշտական դպրոցում և համայնքային կենտրոնում:
Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Վրաստանի Առողջապահության նախարարության առաջարկությունների համաձայն:
Ախտահանման աշխատանքներն իրականացնում են հատուկ խմբերը, որոնք համակարգվում և վերահսկվում են Ախալցխայի քաղաքապետարանի համապատասխան բաժնի և Ախալցխայի հանրային առողջության կենտրոնի կողմից: