Կրկին հանդիպել են Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի նահանգապետերը

Կրկին հանդիպել են Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի նահանգապետերը

Սամցխե-Ջավախքի շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հյուրընկալել է Արդահանի նահանգապետ Մուստաֆա Մասաթլիին:

Այցի նպատակն էր ծանոթանալ տարածաշրջանի առևտրատնտեսական և մշակութային ներուժին և զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը: Քննարկվել են նաև տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարները:

Բեսիկ Ամիրանաշվիլին պատրաստակամություն հայտնեց երկկողմ սերտ և արգասաբեր համագործակցության համար և նշեց, որ երկու տարածաշրջանների միջև հարաբերությունների ամրապնդումը կնպաստի կարևոր, արդյունքների վրա հիմնված նախագծերի իրականացմանը: