Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր առավոտյան նա լրացրել է տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։
«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան», գրել է Արծրուն Հովհաննիսյանը։