Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում

Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում

Ընթացիկ տարվա հունիս ամսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ գործարարների հանդիպում:

Հանդիպմանը մասնակցեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների տնտեսական զարգացմանն ուղղված հարցերը:

Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին տուրիզմի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, արևային էներգիայի և այլ շահավետ ոլորտներում իրականացնելու բիզնես-նախագծեր՝ կատարելով համապատասխան ներդրումներ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտներում բիզնես նախագծերի մշակման գործընթացը:

Հայ և վրացի գործարարների փոխշահավետ գործընկերությունը կտա իր շոշափելի արդյունքները և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը: