Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն հանդիպեց հասարակության հետ

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն հանդիպեց հասարակության հետ

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն USAID-ի ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում հանդիպեց հասարակության հետ։  Հանդիպման ընթացքում քաղաքապետը խոսեց Ախալցխայի քաղաքապետարանում ընթացող և նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերի մասին: Զազա Մելիքիձեն հասարակությանը տեղեկացրեց, որ այս տարի 17 միլիոն դոլար է հատկացվել ենթակառուցվածքների համար,իսկ քաղաքի բյուջեն քաղաքապետի կազմում է 30 միլիոն դոլար։ Նրա խոսքերով երկու տարվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր են իրականացվելու Ախալցխայում։ Կառուցվելու են մարզական եւ մշակութային կենտրոններ, լողավազաններ, ինչպես նաեւ կամուրջներ մարդկանց հեշտ տեղաշարժի համար։

Քաղաքապետի խոսքերով Ախալցխայի փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, ինչի պատճառով քաղաքը վերջապես ձերբազատվել է փոշուց ու ցեխից։

Մասնակիցները քաղաքապետին երկու ժամվա ընթացքում ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին տարբեր ոլորտների։ Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ հիմնական խնդիրները կապված են քաղաքային տրանսպորտի, կոյուղիների, մանկապարտեզների, անօթեւան քաղաքացիների եւ այլ խնդիրներին։

Հանդիպման նպատակն էր տեղեկացնել քաղաքացիներին Ախալցխայի քաղաքապետարանում ընթացող գործընթացների վերաբերյալ եւ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ամենից շատ են հուզում քաղաքացիներին։