Ախալցխայում տեղի կունենա հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով

Սեպտեմբերի 27-ին ժամը 15։00-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի կունենա հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով։ Հանդիպումը անցկացվելու է հիմնականում ուսանողների եւ բարձր դասարանների աշակերտների համար։
Հանդիպման նպատակն է բարձրացնել աշակերտների և ուսանողների տեղեկացվածության աստիճանը ինտերնետային տարածքում առկա վտանգների ու կախվածության վերաբերյալ, ինչպես նաեւ խորհուրդներ տալ երիտասարդներին ինտերնետը գրագետ ձեւով օգտագործելու համար։ Հանդիպումը վարելու է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։
Ներկաներին կտրամադրվի տեղեկատվություն անձնական կիբերանվտանգությունը ապահովելու կարևորության վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց մեխանիզմների պահպանման մասին։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով հանդիպմանը։