«Մշակութային խաչմերուկ» փառատոնը տեղի ունեցավ Ախալցխայի բերդի տարածքում 

«Մշակութային խաչմերուկ» փառատոնը տեղի ունեցավ Ախալցխայի բերդի տարածքում 

Հուլիսի 20-ին «Տերյան» մշակութային կենտրոնի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մշակութային խաչմերուկ» փառատոնը Ախալցխայի բերդի տարածքում:

Միջոցառման ընթացքում հնչեց հայկական երաժշտություն, ինչպես նաեւ Գագիկ Գինոսյանի երգի ու պարի համույթը հանդես եկավ ազգագրական պարերի կատարմամբ։

Հաշվի առնելով այն փաստը, որ ժողովրդի մեծ մասը տեղեկացված չէր միջոցառման մասին, շատ քիչ մարդիկ կարողացան մասնակցել տվյալ հրաշալի միջոցառմանը։