Ախալցխայում տեղադրվել են բացօթյա տրենաժորներ

Ախալցխայի տարբեր տեղերում քաղաքապետարանի կողմից բացօթյա ֆիտնես տրենաժորներ են տեղադրվել։
Տրենաժորներով արդեն հնարավոր է մարզվել ապրիլի 9 փողոցի վրա առկա պուրակում եւ արհեստական լճի տարածքում, իսկ մոտ ապագայում նախատեսվում նմանատիպ բացօթյա տրենաժորներ տեղադրել Թամարաշվիլիի եւ Ասպինձայի փողոցի վրա առկա մարզադաշտի մոտ։