Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել Զուրա Խաչիձեն

Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել Զուրա Խաչիձեն

Այսօր Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել դերասան Զուրա Խաչիձեն։

Զուրա Խաչիձեն նահանգապետարանում զբաղվելու է մշակույթի, սպորտի, կրթության և ինքնակառավարման  մարմինների հետ հարաբերություններով:

Զ. Խաչիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու երրորդ տեղակալն է։

Չնայած նրան, որ շրջանում հայերը կազմում են մեծամասնություն, այնուամենայնիվ նահանգապետարանում չկա ազգային փոքրամասնությաննը ներկայացնող ոչ մի պաշտոնյա։