Խաչքարի բացման և օծման արարողություն Իսպանիայի Բուրգո Դե Օսմա քաղաքում

Դեկտեմբերի 15-ին Իսպանիայի Բուրգո Դե Օսմա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ինչպես նաև հայ-իսպանական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման և օծման արարողություն։
Միջոցառմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ ԻԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, իսկ օծման կարգն իրականացրեցին՝ Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը և Իսպանիակում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Հայր Շնորհք Սարգսյանը։
Ներկա էին նաև տեղական իշխանությունների և իսպանահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ։