Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ժամը 20։00-ին  հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին իր facebook-յան էջում։

«Այսօր երեկոյան ժամը 20։00-ին ես հայտարարություն կանեմ ուղիղ եթերում»,- facebook –ում գրել է  Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակ, ինչի պատճառով Վրաստանում մինչեւ դեկտեմբերի 2-ը տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։