Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք

Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք

Ախալքալաքի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ականատեսների խոսքերով ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների և տեղացիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Նախնական տվյալներով ծեծկռտուքի մասնակիցներից 4 հոգու  տեղափոխել են հիվանդանոց: Տուժածները ունեն բազմաթիվ կապտուկներ դեմքի հատվածում։ Տուժածների շրջանում է նաեւ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական  բլոկի ղեկավար Աշոտ Ռաիսյանը։

Ականատեսների պնդում են, որ մահակներով և փայտե ձողերով զինված մոտ 40 հոգի շարժվել են  դեպի Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակ:

Դեպքի վայրում իրավապահները իրականացնում են հետաքննություն։ Ծեծկռտուքի պատճառով հարուցվել է քրեական գործ։