«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը

«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»-ի ռուսական տարբերակի խմբագիր
Երևան

 

Theanalyticon.com 2014- թվականից սկսած քաղաքակիրթ աշխարհը բարձր գին է վճարում հետխորհրդային շրջանում քաղաքական գործիչների մի ողջ սերնդի ցուցաբերած անհոգության համար։ Նաև ակնհայտ է դարձել, որ վերջնահաշիվն անսահմանորեն մեծ է։

2014թ. սեպտեմբերին, երբ Եվրոպայում Հիտլերից հետո առաջին անգամ մի պետություն բռնազավթեց մյուս պետության տարածքը, ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարեց. «Երբ ՆԱՏՕն համոզվեց, որՌուսաստանը կիրառում է «հիբրիդ պատերազմի» մարտավարությունըկարևոր դարձավ հասկանալթե ինչպես օգնել Արևելյան Եվրոպայիերկրներին՝ դիմադրելու առաջին գրոհին։ ՆԱՏՕն իրավասու չէ միջամտելանդամ պետություններում ծագած ներքին հակամարտություններին։Դաշինքը կարող է միջամտել միայն նույնականացվող արտաքին ագրեսորիառկայության պարագայում»։ (Ամերիկայի ձայն. «Բրիդլավը կարծում է, որ Մոլդովային սպառնում է «հիբրիդ պատերազմը», 2014թ. սեպտեմբերի 16»։) Բրիդլավը նաև զինվորական պարզությամբ տրտնջացել է. «Տվյալ պահին ձևակերպված չէ ՆԱՏՕի քաղաքականությունը Դաշինքից դուրս գտնվող և Ռուսաստանի Դաշնության կազմ չմտնող ժողովուրդների նկատմամբ»։Չորս տարի անց՝ 2018թ. սեպտեմբերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Լիտվայում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանման զինվորականների առջև, հայտարարել է. «Մենք տեսնում ենք, որ, ըստ էության, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմ չմտած բոլոր հետխորհրդային հանրապետությունները բախվում են Ռուսաստանի սադրած հակամարտություններին» ու մասնավորապես հիշատակելէ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը։

2018թ. սեպտեմբերին Կիևում կայացած «Յալթյան եվրոպական ռազմավարություն» համաժողովին մասնակցած Շվեդիայի նախկին վարչապետ՝ ներկայումս ԱԳ նախարար Կառլ Բիլդտզայավիլը հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում աճում է Եվրամիության հանդեպ եվրոպական բնակչության լայն զանգվածների աջակցությունը. «Մարդիկ ոչ թե հանկարծ սկսել են սիրել Յունկերին կամ շատ հավանել Բրյուսելը», – կատակել է նա, ավելացնելով. «Աջակցության աճի պատճառը մենք անվանում են «ՊՏԲ էֆեկտ»։ Այս հապավումն ունի երեք բաղադրիչ՝ Պուտին, Թրամփ և Բրեքզիթ։ Մարդիկ հասկանում են, թե ինչպիսի աշխարհում են ապրում»։

Երեք վերոբերյալ մեջբերումներն ըստ էության առանցքային են և ցույց են տալիս, թե ինչ փոփոխություններ են կրել Եվրոպայում և ողջ Արևմուտքում առկա մոտեցումները Սառը պատերազմից հետո հաստատված խաղաղության նկատմամբ, հատկապես, երբ պարզ է դարձել, որ անխախտ թվացած խաղաղությունը սոսկ խաբուսիկ պատրանք էր։

Վերադառնալով միջնադարյան մոնղոլա-հորդայական ծիրին՝ Ռուսաստանը արևմտյան «գործընկերներից» պահանջում է ճանաչել նոր աշխարհակարգը՝ «բազմաբևեռ աշխարհն» ու «նոր Յալթան», այսինքն՝ աշխարհը կրկին բաժանել ազդեցության գոտիների, որտեղ նա դարձյալ մենաշնորհաբար «ազդելու» է նախկին ԽՍՀՄ տարածքների վրա՝ ներառյալ Հայաստանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Իսկ մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչ աշխարհում ենք ապրում։ Կարծես թե չենք հասկանում, հատկապես եթե մի կողմ դնենք տարբեր դավադրաբանական տեսություններն ու մերձքաղաքական գաղափարական սևեռումները, որոնք մեզ էլ ավելի են հեռացնում իրականությունից՝ այն ճանաչելի դարձնելու փոխարեն։

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը վերջին խմբագրմամբ  թվագրված է 2007 թվականով, երբ դեռ տեղի չեն ունեցել Ռուսաստանի ներխուժումը Վրաստան, «արաբական գարունը», ուկրաինական «Մայդանը», Ղրիմի բռնազավթումը, ներխուժումը Դոնբաս, Քառօրյա պատերազմը, իսկ Ռուսաստանը դեռ «Մեծ ութնյակի» և միջազգային հանրության հարգված ադամն էր՝ ի հեճուկս նրա նախկին մեղավորությունների՝ սառեցված հակամարտությունների և Չեչնիայի Հանրապետությունում իրականացրած ցեղասպանության։

Միևնույն ժամանակ, «ծաղկունք» էր ապրում Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի ինքնիշխանության ակտիվները «եղբայրական» Ռուսաստանին հետևողականորեն փոխանցելու քաղաքականությունը, իսկ մեկ տարի անց՝ Սերժ Սարգսյանին իշխանություն հանձնելու գործընթացը, որը հանգեցրել էր Երևանում 2008թ. մարտի 1-ի արյունալի սպանդին։

Հետագա տասնամյակը լիովին շարունակել է միևնույն քաղաքական ուղեգիծը. Ռուսաստանին ինքնիշխանության ակտիվների փոխանցումն ընթանում էր «մինչև տակը խմելու » ռեժիմով, իսկ ի հայտ եկած հազվագյուտ հնարավորություններն անխնա մսխվել են՝ ստեղծելով հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալների ողջ համալիրը։  2007 թվականից անցած ողջ ժամանակահատվածում Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի են ունեցել տվյալ Ռազմավարության հետ աղերս չունեցող բազմաթիվ իրադարձություններ, ընդունվել են դրանից չբխող որոշումներ, կարծես թե այն ոչ թե մեր պետության համար գործողությունների ուղեցույցն էր, այլ սոսկ ինքն իր մեջ պարփակված փաստափուղթ։ Հետևաբար՝ փաստաթուղթն անպիտան էր, ինչը հավասարազոր է նրա բացակայությանը։ Գործնական տեսանկյունից դրա անպիտանության ամենավառ ապացույցը 2010-2016թթ.՝ մինչև Քառօրյա ապրիլյան պատերազմը տևած ողջ ժամանակահատվածում պաշտոնական Երևանի փաստացի լռություն էր, երբ Ռուսաստանը սկսել էր Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների լայնածավալ վաճառքը, իսկ մեր որոշ պաշտոնյաներն արդարացնում էին «մեր դաշնակցի բիզնեսը»։ Ակնհայտ է, որ 2007թ. ընդունված Ռազմավարությունը գործնականում լիովին անտեսված էր, իսկ ազգային անվտանգության ոլորտում գործադրվող մոտեցումները հիմնվում էին Հայաստանի ազգային անվտանգության հետ իրականում չառնչվող օտար շահերի և պատկերացումների հիման վրա։

2018 թվականի հունվարից Հայաստանում սկսել են խոսել Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտության մասին, բայց այս խոսակցություններն արդեն մոռացության էին մատնվել նախքան Թավշյա հեղափոխության սկիզբը, մինչդեռ հեղափոխությունը պատմական նախադրյալներ է ստեղծել մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների ողջ համալիրը վերանայեու համար։ Հայաստանը ձերբազատվել է իշխանության քրոնիկական լեգիտիմազերծությունից, պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և հեղինակությունն ինքնապահպանման համար վաճառքի հանած իշխանական վերնախավից։ Միաժամանակ, կայուն տպավորություն է ստեղծվում, որ անվտանգության հարցերը դեռևս լուծվում են իներցիոն «անհոգ-իրադրային» ռեժիմով՝ ընթացիկ պահի նպատակահարմարության հիման վրա։

Այլ կերպ, քան նոր վտանգ, այս իրավիճակը չենք կարող գնահատել։ Հայկական քաղաքականությունը դեռ հիմնված է հեղափոխական և միաժամանակ նախընտրական տրամաբանության վրա և նախքան իրենից բացի ոչ մեկին չներկայացնող Ազգային ժողովի լուծարումը և նոր խորհրդարանական ընտրությունների ավարտը խոսել հայեցակարգային հարցերի մասին դեռևս վաղաժամ և անիրական է։

Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ կառավարության աշխատանքի «անցումային» ռեժիմը չպետք է անդրադառնա անվտանգության քաղաքականությանը, քանի որ այն սկզբունքորեն չի կարող լինել «անցումային»՝ առավել ևս մեր փոփոխվող աշխարհում։

ԱԱԾ և ՀՔԿ պետերի գաղտնալսված և հրապարակված զրույցն առկա խնդիրների և մարտահրավերների սառցալեռան սոսկ երևացող և փոքր մասն է։ Իսկ «ջրի տակ» բարձր ռազմական ռիսկերի համապատկերում թաքնվում են երկրի ինստիտուցիոնալ թուլությունը, դատական համակարգի և պետական կառավարման ողջ համակարգի անընդունելի թերությունները, Ռուսաստանի և ողջ աշխարհի հետ հարաբերություններում շարունակվող անկանխատեսելի խախուտությունը։ Ակներև է նաև, որ առանց առկա վտանգների և դրանց չեզոքացման ուղիների վերագնահատման անվտանգության ռիսկերը մնալու են բարձր՝ վտանգելով երկրում տնտեսական բարեփոխումների գաղափարն ու տնտեսական իրավիճակն ամբողջությամբ։

Անտարակույս, Հայաստանը չունի ժամանակի այնպիսի ընդարձակ պաշար, որ կարողանա «սպասել» մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարված վերջնաժամկետը՝ 2019թ. մայիս-հունիսը։ Գործընթացներն արագացում են պահանջում։ Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ երկարաձգվող անցումային շրջանը հետին պլան է մղում հայեցակարգային բնույթի անվտանգության հարցերը, իսկ վերաձևվող քաղաքական դաշտի դերակատարները հիմնական ուշադրություն են դարձնում կարճաժամկետ-նպատակահարմարային բնույթի հարցերին։ Բանակը մնում է միակ հուսալի հաստատության առանցք՝ «կոնստանտ», որի վրա դրված է ռազմական անվտանգության և պաշտպանական քաղաքականության հարցերի լուծման բեռը։

Անընդունելի է և չի կարելի չըմբռնել, որ արտաքին քաղաքականությունն անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է, որը պետք է ուժեղացնի և լրացնի զինված ուժերի գործառույթները և կատարի բանակին չվերաբերող այլ բացառիկ գործառույթներ։ Կարիք չկա ապացուցելու, որ արտաքին քաղաքականությունն ավելի արդյունավետ կլինի, եթե հիմնվի մեր աշխարհաքաղաքական իրողություններից բխող վտանգների և դրանց հաղթահարման ուղիների մասին կայացած պատկերացումների վրա։ Ցավոք, ներկայումս մեր երկիրը, քաղաքական ուժերն ու հասարակությունն այլ բանով են զբաղված, և այս թեմաների շուրջ դեռևս բանավեճ չկա։