Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Քվեմո-Քարթլիի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Միրզոևկա գյուղում վերանորգումից հետո հանդիսավորությամբ բացվեց գյուղի հայկական դպրոցը։

Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնելուիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և այլք։

Դեսպան Սադոյանն աշակերտներին շնորհավորեց նոր ուսումնական տարին վերանորգված դպրոցում դիմավորելու առթիվ և մաղթեց բարձր առաջադիմություն։

Դեսպանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց դպրոցի վերանորոգումը ֆինանսավորած կազմակերպություններին՝ ի դեմս «ՇԵՆ Ջորջիա»  ընկերությանը և «Կարիտաս» կազմակերպությանը։  Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։