Ախալքալաքցիները նշեցին 954 ամյա հոբելյանը

Ախալքալաքցիները նշեցին 954 ամյա հոբելյանը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում նշեցին քաղաքի 954 ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Ախալքալաքի կենտրոնական այգում։ Այգու հարակից տարածքում կազմակերպվել էին տարբեր  արվեստի եւ արհեստի նմուշներից կազմված ցուցասրահներ։ Դրանից բացի  տեղում կազմակերպված էին տարբեր տեսակի ուտեստների եւ անուշեղենի տաղավարներ։ Տոնի առիթով Ներկայացված էին նաեւ հին մեքենաների նմուշներ։

Այգու տարածքում տեղի ունեցան վրացական ու հայկական ազգային պարերից եւ երգերից կազմված համերգային ծրագրեր։ Համերգային ծրագրերից բացի միջոցառման ժամանակ մեկնարկեցին խաղեր եւ սպորտային մրցույթներ։

Ախալքալաքի օրվան նվիրված միջոցառումներին ներկա էին Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տարբեր մունիցիպալիտետների ղեկավարների պաշտոնատար անձանց հետ միասին։ Միջոցառմանը նաեւ ներկա էին մտավորականներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, հոգեւորականներ։

Միջոցառման մասնակից նահանգապետի խոսքերով օրը շատ կարեւոր է եւ Ախալքալաքը շատ գեղեցիկ քաղաք է։ «Ժողովուրդը ուրախացած է։ Բոլորին դուր է գալիս այս օրը եւ ուզում եմ ցանկանալ մարդկանց, բնակիչներին, որ միշտ այսպես ուրախ լինեն։ Այսօր ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքի քաղաքապետին։ Ուզում եմ ցանկանալ Ախալքալաքի բնակիչներին, որ քաղաքը ավելի գեղեցկանա ու զարգանա»,-ասում է նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։

Ախալքալաքի բնակիչ Սամվել Հովելյանի խոսքերով միջոցառումը, որը նվիրված էր Ախալքալաքի տոնին անցավ շատ բարձր մակարդակով, հաշվի առնելով այն փաստը, որ տոնը տեղի էր ունենում առաջին անգամ։ «Միջոցառման կայացման համար բոլորն էլ շատ մեծ ներդրում են ունեցել։ Մասնակցել են տարբեր կազմակերպություններ եւ հասարակ մարդիկ։ Մի խոսքով բնակիչները շատ ակտիվ են եղել, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները պատգամավորների հետ միասին։ Միջոցառման ընթացքում կային տաղավարներ Ախալցխայից ու Նինոծմինդայից։ Հատուկ ձեւով ներկայացվեցին հայկական ուտեստները խորովածի եւ ղափամաի հետ միասին»,- ասում է Ախալքալաքի բնակիչ Սամվել Հովելյանը։

Այս ամենից բացի Ախալքալքի դրամատիկական թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցավ գույների փառատոն, որի ընթացքում երաժշտության տակ պարող մարդկանց դեմքերը եւ հագուստները ներկվեցին գեղեցիկ գույներով։

Տոնի առիտով Ախալքալաքում տեղի ունեցավ նաեւ հեծանիվերի մրցույթ։