Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատանքային հանդիպում անցկացրեց

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատանքային հանդիպում անցկացրեց

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպեց Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորին և քաղաքապետարանների աշխատանքների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկեցին շրջանի կարևոր և առաջնահերթային ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նահանգապետի ասելով՝ նմանակի հանդիպումներ ապագայում էլ կանցկացվի: Նույն օրը մարզպետը Ախալքալաքիում այցելեց  Զուրաբ Ժվանիայի հանրային կառավարման դպրոցը, որը գործում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից:

Վարչական դպրոցում իրականացվում է պետական պաշտոնյաների եւ քաղաքացիների վերապատրաստումը պետական լեզվի ուսուցման ծրագրով: Ուսուցման նպատակն է՝  հանրային ոլորտում աշխատող և այն հետաքրքրված անձանց մասնագիտական զարգացումը, որակավորումը: