Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիկայում Երևան կայցելի

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիկայում Երևան կայցելի

Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հայտնել վրաց լրագրողներին, գրում է Վրաստանի առաջին ալիքը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կկայանա առաջիկայում:

«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: