10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել
![10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել 10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2018/08/Снимок-1.jpg)
10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել և 10 տարի անց աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը,- այս մասին ահյտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի կառավարության վարչությունում վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ ընդլայնված ձևաչափի հանդիպման ավարտից հետո:
«Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում: Վերջին անգամ այստեղ եղել եմ 10 տարի առաջ: Այն ժամանակ կնքվել է Հրադադարի մասին պայմանագիր: Հստակ պահանջել եմ Ռուսաստից զորքը դուրս բերել և իհարկե, 10 տարի անց աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Որքան կկարողանանք, մեր ներդրումը կունենանք այս խնդիրը լուծելու հարցում»,- հայտարարել է Մերկելը:
Աղբյուր՝ 1tv.ge