Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար։ Տեսչությունը անապահով ընտանիքներին տրամադրում է սոցիալական օգնություն։

Երկու տարվա ընթացքում Տեսչությունը օգնել է շուրջ 370 ընտանիքների։ Այդ ընտանիքները որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, բնակարանի  վարձ, կրթաթոշակ և տակդիրներ։

Հոգևոր Տեսչությունը անմասն չի թողել նաև ուսանողներին և դպրոցական աշակերտներին։ 3 ուսանողոհու հատկացվել է ուսման վարձ, իսկ 60 աշակերտների՝ գրենական պիտույքներ և հագուստ։

Հոգևոր Տեսչությունը կազմակերպել է նաև բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար, որին  մասնակցում էին շուրջ 100 հոգի։

Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ։