Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում վերականգնել իրենց քաղաքացիությունը

Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում վերականգնել իրենց քաղաքացիությունը

«Քաղաքացիության մասին» օրենքը գործի է դրվել, որի նախատեսմամբ Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել քաղաքացիության վերականգնման խանդրանքով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։

Խորհրդարանը Վրաստանի քաղաքացիության հետ կապված փոփոխությունները ընդունել է գարնանային նստաշրջանի ժամանակ, երրորդ ընթերցմամբ: