Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։

Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրեց Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։