Ազատության եթերում Facebook-յան ասուլիս ժամանակ ջավախքցի Անդրանիկ Կարսլյանը հարց է տվել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին (Տեսանյութ)

Ազատության եթերում Facebook-յան ասուլիս ժամանակ ջավախքցի Անդրանիկ Կարսլյանը հարց է տվել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին (Տեսանյութ)

Ազատության եթերում Facebook-յան ասուլիս ժամանակ ջավախքցի Անդրանիկ Կարսլյանը հարց է տվել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

«Այսօր ջավախքցին առավել մտահոգ է քան երբևէ։ Մտահոգ է, քանի որ զրկված է մայր հայրենիք մուտք գործելու հնարավորությունից, արագաչափերից և ճանապարհային տեսախցիկներից կուտակված պարտքերի պատճառով: Իրազեկել էին, որ այլ պետության պետ համարանիշերով ավտոմեքենաների տուգանքների վարչական ակտերը հունվարի 8-ից կուղարկվեն անցակետ, սակայն 6 ամիս անց նոր ենք տեղեկանում այս ամիսների ընթացքում կուտակված ահռելի թվեր կազմած տուգանքների մասին: ՀՀ կթույլատրվի մուտք գործել, միայն տուգանքների վճարման կտրոնը ներկայացնելու դեպքում:

Հ.Գ Դիմում եմ նորաստեղծ կառավարությանը և նորանշանակ ոստիկանապետին, վերոնշյալ հարցին խելամիտ լուծում տալու և աջակցություն ցուցաբերելու համար, ակնկալելով տարբերություն նախկին և նոր իշխանությունների միջև»,-գրել էր Կարսլյանը:

Տվյալ հարցը հնչեցրել էին Facebook-յան ասուլիս ժամանակ, որին պատասխանել էր  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան։