TDI-ը խորհրդային միությունից հետո հետ չվերադարձված եկեղեցիների նկարներով ցուցահանդես է կազմակերպել

TDI-ը խորհրդային միությունից հետո հետ չվերադարձված եկեղեցիների նկարներով ցուցահանդես է կազմակերպել

Sknews.geTDI-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսին  ներկայացվել են Սամցխե-Ջավախքի այն յոթ  աղոթատեղիները, որոնք ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝  Սովետական միության ժամանակից հետո  տարբեր պատճառներով չեն վերադարձվել իրենց տերերին։

Ցուցահանդեսը անցկացվել է  երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Թբիլիսիում «Հանդուրժողականության  եւ բազմազանության ինստիտուտի» կազմակերպմամբ։ Այնտեղ ներկայացվել են կոմունիստական կառավարության կողմից խլված այն սինագոգների, մզկիթների, կաթոլիկական, հայկական եւ լութերական եկեղեցիների  հին եւ նոր նկարները, որոնք մինչ այժմ չեն վերադարձված իրենց տերերին։

Ցուցահանդեսին ներկայացված էին 28 աղոթատեղի, որոնցից ամենաշատը հայկական առաքելական  եկեղեցիներն էին թվով ութը։ Յոթ աղոթատեղի կաթոլիկական եկեղեցուց, վեցը՝ ավետարանական-լութերական եկեղեցուց, չորսը՝ մահմեդական, երեքը՝ հրեական։

Ներկայիս այս աղոթատեղերի մի մասի պատասխանատվությունը  ոչ մեկ չի կրում եւ նրանք լքված են, իսկ որոշները պատկանում են վիճելի շինությունների շարքին, քանզի բացի պատմական տերերից  նրանց հանդեպ կրոնական այլ եկեղեցիներ են  պահանջ ներկայացնում։

Ցուցահանդեսին ներկայացված յոթ աղոթատեղին գտնվում են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, որոնցից երեքը կաթոլիկական եկեղեցիներ են, երկուսը՝ մահմեդական, մեկը՝ հայկական եւ մեկը՝ հրեական։

Տվյալ կրոնական շինություններն են՝ հրեական սինագոգան Ախալցխայում, Ուդե գյուղի կաթոլիկական եկեղեցին, Իվլիտա գյուղի կաթոլիկական եկեղեցին, Բուզմարեթիի կաթոլիկական եկեղեցին, Մոխե գյուղի մզկիթը, գյուղ Աբասթումանիի մզկիթը եւ Ախալցխայի Սուրբ Նշան (Սուրբ Վարդանանց) հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1861-1868 թթ-ին եւ խորհրդային համակարգի ժամանակ՝ 1938 թվականին դադարեցրել է գործունեությունը։ Սբ․ Նշան եկեղեցու  սեփականատիրության   պահանջ է ներկայացնում նաեւ Վրաստանի պատրիարքությունը։

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ ցուցահանդեսի նպատակն է եղել ռեստիտուցիայի (ունեցվածքի) վերադարձնելու հարցը։ «Մեր միջոցառման նպատակը ցուցակի ներկայացումն ու շինությունների ներկայացումը չէ։ Մենք ուզում ենք  ընդգծել ռեստիտուցիայի վերադարձման խնդիրը, քանզի պետությունը ցանկություն չի ցուցաբերում, որ սեփականությունը վերադառնա իր պատմական սեփականատիրոջը եւ ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ»,- ասում է  «Հանդուրժողականության  եւ բազմազանության ինստիտուտի» վարչության անդամ Մակո Ղավթաձեն։