Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում

Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում

Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանը տոնում է իր անկախության 100-րդ տարեդարձը։ Առավոտյան Ախալցխայի Թամարաշվիլի փողոցի վրա  անցկացվեց ծանր տեխնիկայի ցուցադրում, որը կազմակերպվել էր Վրաստանի պաշտպանության  նախարարության կողմից։  Մինչ երեկո յուրաքանչյուր ցանկացող կարող էր ուսումնասիրել և նկարվել տվյալ մարտական տեխնիկաների հետ։

Վրաստանի  Արտաքին գործերի նախարարության եւ Ախալցխայի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ախալցխայի բերդի տարածքը զարդարված էր տոնական։ Ամբողջ օրվա ընթացքում միջոցառման հյուրերը  կարող էին դիտել  պատմական ֆոտո ցուցահանդեսը, հին վրացական շուկան,  տեղական նկարիչների եւ ժողովրդական ձեռագործության  ցուցահանդեսը , մանկական զվարճալի կրթական  անկյունների ուսումնասիրում եւ  ունեին ինտերակտիվ խաղերին մասնակցելու հնարավորություն։ Բերդի տարածքում անցկացվեց նաեւ նարդի եւ շախմատի մրցույթ։ Տեղի ունեցավ  գերազանց ուսանողների պարգեւատրման արարողություն։

Այս ամենի հետ մեկտեղ անցկացվեց համերգ  շրջանների եւ Ախալցխայի քաղաքապետարանի ստեղծագործական խմբի մասնակցությամբ, ինչպես նաեւ ֆլեշմոբ։ Իսկ մանուկների համար անցկացվեց տիկնիկային թատրոն։

Միջոցառումները ավարտվեցին շքեղ հրավառությամբ։

Akhaltskha.net